«Ժամանակ». Ստուգումների արդյունքում Շիրակի պետական համալսարանում խիստ բացասական պատկեր է ստացվել.

«Ժամանակ». Ստուգումների արդյունքում Շիրակի պետական համալսարանում խիստ բացասական պատկեր է ստացվել.

ԿԳՆ-ի կողմից Շիրակի պետական համալսարանում կատարած ստուգումների արդյունքները, որոնք 2 ամսից ավելի գաղտնի էին պահվում, նախօրեին տրամադրվել են համալսարանի գիտական խորհրդի անդամներին։

«Ուսումնասիրությունների արդյունքները խիստ բացասական են, որոնց պատշաճ ընթացք տալու պարագայում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին կարող է շատ վատ ավարտ սպասել, անգամ հնարավոր է պատասխանատվության ենթարկվի»,-այս մասին գրել է «Ժամանակ»-ը։

Թերթի հետ զրույցում ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը նշել է, որ ստուգումների արդյունքում կայացված եզրափակիչ ակտում տեղ են գտել իրենց կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր՝ սկսած ապօրինի կերպով ինտեգրված ուսուցումից, կուրսերի թերբեռնվածությունից, լսարանի ժամերի 50 տոկոսով կրճատումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում