«Ժողովուրդ». Շիրակի թեմի առաջնորդ. Ժողովուրդը իր մեղքի բաժինն ունի, որ երկրաշարժի հետևանքները մինչ օրս առկա են

«Ժողովուրդ». Շիրակի թեմի առաջնորդ. Ժողովուրդը իր մեղքի բաժինն ունի, որ երկրաշարժի հետևանքները մինչ օրս առկա են

88-ի երկրաշարժից 29 տարի անց դեռևս վերացած չեն աղետի հետևանքները, ավելին՝ միայն Գյումրիում ավելի քան 2300 անօթևան ընտանիք կա։ «Ժողովուրդ»-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվել է՝ ո՞րն է պատճառը, որ իշխանությունները մինչև հիմա չեն լուծում խնդիրները։ «Իշխանությունը չի կարողացել կամ չի ուզել կամ արել է, բայց բավարար չի եղել»,-ասել է թեմի առաջնորդը։

Միաժամանակ նա ասել է, թե ժողովուրդը պետք է թոթափի ծուլությունը, այլ ոչ թե նստի ու սպասի, նպաստի հույսին ապրի։ «Այս հոգեբանությունն է այսօր իշխում շատերի մոտ։ Գյումրիում դեռևս կան չլուծված խնդիրներ, բայց հսկայական խնդիրներ էլ լուծված են, չնկատելը մեղք է։ Ես տասնիններորդ տարին է՝ այս թեմի առաջնորդն են և չեմ կարող ասել, թե հիմա այն վիճակն է, ինչ այն ժամանակ։ Հանցագործություն կլինի նման բան ասել, անհամեմատ առաջընթաց կա, բայց անշուշտ, շատ ավելի կարող էր լինել առաջընթացը։ Միակողմանի պետք չի նայել, թե միայն իշխանությունն է մեղավոր։ Իշխանությունն իր մեղքի բաժինն ունեցել էր, այժմ էլ գուցեև ընդունի, բայց մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք և գտնենք»,- ասել է Աջապահյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում