Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին

Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին

Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021 թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում