ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին

ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին

Պերուում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերը հանձնեց Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մկրտումյանի և Պերուի նախագահի միջև տեղի ունեցավ կարճատև առանձնազրույց, որի ընթացքում կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հանձնառությունը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը և միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում