Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց՝ օրենքի նախագծի հետ կապված քննարկում են ունեցել խմբակցությունում և որոշում են կայացրել, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում