Էրդողանը Երուսաղեմի կարգավիճակի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Հռոմի պապի հետ

Էրդողանը Երուսաղեմի կարգավիճակի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Թրամփի որոշումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա:

Թուրքիայի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս պապին շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակն անփոփոխ թողնելու մասին հայտարարության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծել է քաղաքի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից հեռու մնալու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում