ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից ՀՀ քաղաքացի է տուժել

ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից ՀՀ քաղաքացի է տուժել

Ռուսաստանի Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում կա նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:

Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տ. Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում