«Հրապարակ». «Ծառուկյան դաշինքում» քեֆ, ուրախություն է

«Հրապարակ». «Ծառուկյան դաշինքում» քեֆ, ուրախություն է

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է։ Բանն այն է, որ երբ ժամանակին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, ԲՀԿ ֆրակցիան մնաց «որբ ու անչոբան»` «չոր» աշխատավարձի հույսին:

«Ապրիլյան ընտրություններից հետո Գագիկ Նիկոլայիչը հակված չէր հոգալ իր պատգամավորների «հոգսերը», սակայն վերջին ժամանակները կրկին սկսել է: Ի դեպ, Ծառուկյանը կոալիցիայում եղած ժամանակ նույնկերպ հոգում էր իր նախարարների «հոգսերը», նրանց բավականին կլորիկ գումար տալիս, որպեսզի վերջիններս աչքները չդնեն պետբյուջեի վրա, փող չուտեն»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում