Ներկայացվել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը

Ներկայացվել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 2017 թվականնի «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար պայքարող մարզիկների ցուցակը:

Հրապարկված ցուցակում ընդգրկվել են 25 մարզիկներ:

Լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն՝

Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ռուբեն Ալեքսանյան-ծանրամարտ

Լևոն Արոնյան-շախմատ

Հովհաննես Բաչկով-բռնցքամարտ

Լևան Բերյանիձե-ազատ ոճի ըմբշամարտ

Անաստասիա Գալուստյան- գեղասահք

Գրիգոր Գրիգորյան- ազատ ոճի ըմբշամարտ

Արթուր Թովմասյան- մարմնամարզություն

Անդրանիկ Կարապետյան-ծանրամարտ

Գեորգի Կետոև-ազատ ոճի ըմբշամարտ

Տիգրան Կիրակոսյան-սամբո

Մաքսիմ Մանուկյան- սամբո

Մաքսիմ Մանուկյան- հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ

Հարությունյան Մերդինյան- մարմնամարզություն

Գոռ Մինասյան-ծանրամարտ

Սերգեյ Միքայելյան- դահուկասպորտ

Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ

Գրիգոր Մխիթարյան- սամբո

Լիլիթ Մկրտչյան- հրաձգություն

Սարգիս Սարգսյան-ուշու

Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ

Սերգեյ Վարդազարյան- թաեքվոնդո

Վաչիկ Վարդանյան-սամբո

Վալոդյա Ֆրանգուլյան-ազատ ոճի ըմբշամարտ

Տարվա լավագույն մարզիկի քվեարկության համար հավատարմագրվել է 23 լրագրող, այդ թվում՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը: Քվեարկողների թվում են նաև հեռուստաընկերությունների, մարզական կայքերի և պարբերականների լրագրողներ: Այս տարի քվեարկությունը կանցկացվի ուրիշ կարգով: Կլինի նաև SMS քվեարկություն, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում