Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով

Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում