Ուկրաինայի դատախազությունը դատարանից կպահանջի Սաակաշվիլիի հանդեպ կիրառել տնային կալանք

Ուկրաինայի դատախազությունը դատարանից կպահանջի Սաակաշվիլիի հանդեպ կիրառել տնային կալանք

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է դատարան ներկայացնել փաստաթղթերի փաթեթ՝ պահանջելով «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն:

«Պետք է պահպանվի դատարան փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, դրա համար էլ հիմա դատախազները փաստաթղթեր են պատրաստում»,- նշել է Լիսենկոն: Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի «հանցավոր կազմակերպությանն աջակցելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում