Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է գործարար տուրիզմի 2017թ-ի լավագույն ուղղություն մրցանակին

Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է գործարար տուրիզմի 2017թ-ի լավագույն ուղղություն մրցանակին

Մոսկվայում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց 2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։ Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում