Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների եւ համապատասխան հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում