Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում