Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ

Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել: Երկու երկրների առաջնորդները չեն դադարում մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ հնչեցնել:

Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, Էրդողանն օրերս ունեցած ելույթում Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի նման հայտարարության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Էրդողանի խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա:

Նեթանյահուի հայտարարությունից հետո խոսել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ով մեղադրել է Իսրայելին «միջազգային իրավունքներն անտեսելու, Պաղեստինի ժողովրդի հողերը հարյուրավոր տարիներ շարունակ օկուպացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում