AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը

Համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը միտված էր նրան, որ նրանք ավելի ձգված աշխատեն: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Նախագահի հորդորը՝ ուղղված համայնքի ղեկավարներին միտված է նրան, որ բոլորը պետք է ձգված աշխատեն; Սա այդ կոնտեքստում պետք է դիտարկել: Իսկ համայնքի ղեկավարների գործունեությունը վերահսկելու համար ստեղծված են կոնկրետ վերահսկողության մեխանիզմներ, նոր Սահմանադրությունն ավելի է դա ընդլայնելու: Շատ ավելի հստակեցվելու է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությունը և համայնքապետների պատասխանատվությունը»,- նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ իրենք էլ ահազանգեր ունեցել են, որ տարբեր համայնքներում տարբեր համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են: «Դրա մասին բարձրաձայնելը կարծում եմ, որ շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև նրանք, ովքեր վերահսկում են համայնքի ղեկավարների աշխատանքը, իրենք նախ և առաջ պետք է փորձեն իրենց աշխատանքն անել, ոչ թե հովանավորեն կամ թաքցնեն նման դրսևորումները»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Պատգամավորը համոզված է, որ համայնքի ղեկավարների աշխատանքի վերահսկողությունը պետք է ոչ թե հայտարարություններով իրականացնել, այլ դրա համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ, որոնք պետք է բացառեն նման երևույթները:

Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի համայնքի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի հայտարարություններով: Նա նշում է, որ գլխավոր դատախազությունը վաղուց պետք է դրանով զբաղված լիներ, իսկ եթե չի զբաղվել, լավ չի արել:

Դեկտեմբերի 9-ին Դիլիջանում համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել կոշտ ելույթով՝ համայնքի ղեկավարներին հորդորելով պատշաճ կատարել իրենց պարտականությունները և զերծ մնալ չարաշահումներից և անօրինական գործողություններից: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք՝ այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված: Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի, առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»,- ասել է ՀՀ նախագահը:

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan