ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ

ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ

ԱՄՆ-ում ստախոս զանգվածային լրատվամիջոցները դուրս են եկել վերահսկողությունից եւ վնաս են հասցնում երկրի վարկին: Դեկտեմբերի 10-ին այս մասին գրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում:

«Չափազանց քիչ բանավեճերի տեղիք տվեցին կեղծ եւ վարկաբեկիչ հաղորդումները, որոնք այս շաբաթ հրապարակեցին ստախոս զանգվածային լրատվամիջոցները: Դրանք դուրս են եկել վերահսկողությունից. տեղեկատվության կոռեկտ մատուցումը ոչինչ չի նշանակում դրանց համար:

Ստահոդ տեղեկատվությունը հրապարակում են, իսկ հետո այն հարկ Է լինում հերքել»,- ասված Է հաղորդագրության մեջ, որտեղ Թրամփը նշել Է, թե այդ գործողությունները բիծ են թողնում Ամերիկայի վարկի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում