AM | RU
USD
EUR
RUB

Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը

 
 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մտահոգություններ ունի՝ կապված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրառելիության հետ: Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկման ընթացքում Կոստանյանն ընդգծեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հակասահմանադրական ճանաչված օրենքների մեծ մասը այդպիսին են ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է եղել, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել:

«Հետևաբար, իմ մտավախությունը վերաբերում է ոչ թե օրենքին, որովհետև օրենքը, որքան էլ զգացմունքային հարթության մեջ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որը կոչված է ընտանիքում բռնության կանխարգելմանը: Սակայն ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է լուրջ վերաբերվի այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին: Մենք մեր համաձայնությունը տալիս ենք այս գաղափարին, որպեսզի այն ընդգրկվի մեր իրավական համակարգի մեջ, սակայն շատ հետևողական ենք լինելու և պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին»,- նշեց Կոստանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ օրենքում կիրառվող շատ հասկացություններ վերցված են Քրեական օրենսգրքից, որոնք ունեն կոնկրետ նշանակություն քրեաիրավական պրակտիկայում: «Մենք պետք է վստահ լինենք, որ ընտանիքում բռնության կանխարգելման կամ նախականխման և բացահայտման փուլերում կկարողանանք այդ հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Որովհետև մենք հասկանում ենք, որ եթե քրեական արդարադատության ոլորտում կարող ենք ունենալ տարամեկնաբանություններ, տարբեր դիրքորոշումներ, այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք կարող ենք լրջագույն խնդիր ունենալ, որովհետև մեր հասարակության համար ընտանիքը բացարձակ արժեք է: Ցանկացած ոտնձգություն այդ արժեքի նկատմամբ շատ ցավոտ է լինելու մեզանից յուրաքանչյուրի համար»,- ասաց Կոստանյանը:

Դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին՝ Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է լուրջ մեխանիզմներ մշակի և ներկայացնի, թե ինչպես է պատրաստվում իմպլեմենտացնել օրենքը, որպեսզի դրա կիրառումը կանխատեսելի լինի հասարակության համար: «Մեր հասարակությունն այսօր մտավախություններ ունի, որովհետև կանխատեսելիության զգացում չունի: Իրականում սա շատ լավ օրենք է, արդյունավետ օրենք է, բայց դրա դրական արդյունքները մենք կտեսնենք միայն գործնական ճիշտ կիրառման դեպքում»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի կիրառման նկատմամբ հետևողականությունը խորհրդարանական վերահսկողության համատեքստում լինելու է շատ խիստ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 73, դեմ ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, որը կհրավիրվի դեկտեմբերի 12-ին:

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan