«Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում

«Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում

Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ից 11-ն այցելել է Արցախ:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավապաշտպան երկու հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում կայացել է Արցախի դպրոցների 9-12-րդդասարանների աշակերտների համար նախապես հայտարարված«Ինչո՞ւ են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրածիրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը» խորագրով մրցույթի արդյունքների ամփոփումը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանըկարևորել է նման մրցույթ անցկացնելու Արցախի գործընկերոջ նախաձեռնությունը: Պաշտպանը ողջույնի խոսքում նշել է, որ իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքիկարգավիճակից․ քաղաքակիրթ աշխարհը պետք է ճանաչիԱրցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով:

«Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը նշում ենքԱրցախում: Այն Արցախի դեպքում խորհրդանշական է, քանի որայդ օրն են տեղի ունեցել Արցախի անկախության 1991 թվականի ևառաջին Սահմանադրության 2006 թվականի հանրաքվեները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միջազգային հանդիպումներում պետք է ունենա ինքնուրույն ներգրավվածություն, իսկ միջազգային գործընկերների այցերն Արցախ պետք է շարունակաբար ակտիվանան»,- ասել է Արման Թաթոյանը:

Պաշտպանն աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գործարարների շահերի պաշտպանությանը, նրանց խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ:

Աշխատանքային այցի ավարտին տեղի է ունեցել հանդիպում Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի և նորաստեղծ իրավաբանական կլինիկայի ուսանողների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում