AM | RU
USD
EUR
RUB

Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին

 
 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին և շարժման խորհրդի անդամ Ալեքսանդր Նիկիտինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշյան շարժման հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և այն ջանքերին, որ կառույցը ներդնում է ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու գործում: Հայաստանը, ըստ Նախագահ Սարգսյանի, բարձր է գնահատում այն մարդկանց աշխատանքը, ովքեր անմիջականորեն ներգրավված են այս գործընթացում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը, բարեխղճորեն կատարելով զանգվածային զենքի չտարածման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ներգրավված է այդ գործընթացում և ընդգծել է, որ կայունությունն ու խաղաղությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից, և նրա համոզմամբ, դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանը մշտապես խոսում է փոխզիջումների մասին՝ համարելով, որ այսպիսի խնդիրները կարող են լուծվել միայն ու միայն բանակցությունների միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շարժման վերաբերյալ Հանրապետության Նախագահի գնահատականի համար՝ Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն վստահեցրել է, որ շարժումն անում է ամեն հնարավորը տարբեր տարածաշրջաններում ժողովուրդների միջև հաղորդակցություն ապահովելու և դրան զուգահեռ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու համար:

Շարժման գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019թ. Հանուն խաղաղության և միջազգային անվտանգության Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար՝ նշելով, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր շարժումը ներառում է շուրջ 60 երկիր: Պաոլո Կոտա-Ռամուսինոյի համոզմամբ, դա Հայաստանի համար նաև լավ հարթակ կարող է դառնալ բազմաթիվ հեղինակավոր գիտնականների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ համաժողովում ներկայացնելու երկրի դիրքորոշումն ու մոտեցումները խաղաղության, կայունության, անվտանգության հարցերի և այդ համատեքստում նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

Լրահոս
Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan