Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչության փորձ կատարած անձը բերման է ենթարկվել: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ահաբեկչության փորձը կատարվել է Մանհեթենի ամենամեծ ավտոբուսային կայարանոմ:

27-ամյա Աքայեդ Ուլլահը պայթեցրել է իր մարմնին ամրացված ինքնաշեն պայթուցիկը և վիրավորվել: Պաշտոնական տվյալներով՝ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ևս երեք հոգի:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն դեպքի առնչությամբ նշել է. «Ահաբեկիչները չեն հաղթի: Մենք նյույորքցիներ ենք»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեպքի մասին արդեն իսկ զեկուցել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում