«Հրապարակ». «Կապան մոլ»-ում արտասահմանյան հայտնի բրենդներ են ներկայացված լինելու

«Հրապարակ». «Կապան մոլ»-ում արտասահմանյան հայտնի բրենդներ են ներկայացված լինելու

Սյունիքի մարզի ամենախոշոր առևտրի կենտրոնում` «Կապան մոլ»-ում, մոտ օրերս կբացվի աութլեթ-խանութ։ Բացումը նախատեսված էր այսօր, սակայն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ «Կապան մոլի» սեփականատերն Արարատ Կարապետյանն է՝ «Կապան ճանշինի» տնօրենը, բայց կենտրոնի նախաձեռնությունը մարզպետ Վահե Հակոբյանինն է։ Խանութում ներկայացված են լինելու արտասահմանյան հայտնի բրենդներ՝ «Zara», «Bershka», «Stradivarius», «Pull and Bear», «Oysho», «Topshop» և այլն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Կգործի նաև կինոսրահ, բացման արարողությունը նախատոնական կլինի՝ դիջեյ, հյուրասիրություն։ Ի դեպ, շաբաթներ առաջ մարզպետը հրապարակավ խոստացել էր, որ սյունեցիները, ինչպես նաև իրանցի զբոսաշրջիկները, հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել բրենդային արտադրանք»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում