ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենեւին սառեցված չէ, այն իրական հակամարտություն է, որն ազդեցություն ունի հայ հասարակության, կառավարության եւ պետության վրա: Իր տեսակետը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այն երկու ամիսներին, որ ես Հայաստանում եմ, շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: Սա մի հակամարտություն է, որը մեզ մտահոգում է, եւ երեւի թե դա է պատճառը, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի լուծման՝ հիմք ընդունելով ուժի չկիրառման սկզբունքը, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքորոշման իրավունքի սկզբունքները, որոնք բուն բանակցային գործընթացի առանցքն են: Ֆրանսիան իր վճռականությունն է հայտնել՝ լիակատար իրականացնելու այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ սա մի հակամարտություն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով են հետեւում, սակայն բանակցված եւ տեւական լուծում գտնելու որոշումը պատկանում է երկու կողմերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում