Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 12-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում