«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը դատապարտված են անգործության

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը դատապարտված են անգործության

Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը կամա, թե ակամա դատապարտված են անգործության։ Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՅԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Չնայած մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունեություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, և այս առումով, ինչպես թերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադարն են վերցրել։ Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում