«Հայկական ժամանակ». Էդմոն Մարուքյան. Միասնական կուսակցություն ստեղծելու մասին հարցը կքննարկենք

«Հայկական ժամանակ». Էդմոն Մարուքյան. Միասնական կուսակցություն ստեղծելու մասին հարցը կքննարկենք

«Ելք» դաշինքի մեկամյա գործունեության հետ կապված «Հայկական ժամանակ»-ը զրուցել է դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։

-Այս մեկ տարվա ընթացքում տապալումներ եղա՞ն։

-Ես որևէ տապալում չեմ կարող արձանագրել «Ելք» դաշինքի գործունեության վերաբերյալ, որովհետև որևէ տապալում չի եղել։ Դաշինքը, ինչպես մասնակցել է ընտրություններին, այդ նույն պլատֆորմով շարունակում է առաջ գնալ։ Տապալում չեմ արձանագրում ոչ թե այն բանի համար, որ ես «Ելք» դաշինքից եմ, այլ այն բանի համար, որ չկա նման բան։

– 2018 թվականից հետո ի՞նչ ծրագրեր ունի «Ելք» դաշինքը։

-Մենք մեր հուշագրում 5 տարվա ծրագիր ենք ներկայացրել։ Մեր ծրագրերը որոնց շուրջ համախմբվել ենք, միավորվել ենք, հերթականությամբ դրվում են շրջանառության մեջ։

-Հուշագրում կար կետ, որով չէր բացառվում մեկ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափարը։ Բանակցություններն ընթանո՞ւմ են արդեն։

-Երբ սկսենք բանակցությունները, քննարկենք՝ որոշման մասին կասենք։ Կստեղծվի կուսակցություն՝ բոլորը կիմանան, եթե չի ստեղծվի, և դաշինքի կշարունակի նույն ֆորմատով աշխատանքները, էլի բոլորը կիմանան։ Ինչ հայտարարել ենք, դրանք բոլորը կետ առ կետ իրականացնելով գնում ենք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում