«Փաստ». 2018թ.-ին Վիգեն Սարգսյանը կդառնա արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ նախագահ

«Փաստ». 2018թ.-ին Վիգեն Սարգսյանը կդառնա արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ նախագահ

«Փաստ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Երկրի ղեկավար կազմի խիստ նեղ շրջանակում որոշվել է 2018 թվականի ապրիլից հետո որոշ առանցքային պաշտոններում կոնկրետ մարդկանց նշանակելու հարցը: Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Էդվարդ Նալբանդյանը կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ: Շատ հետաքրքիր է, թե 2018–ի ապրիլից հետո ով կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում: Մեր աղբյուրը անուն է նշում, որը եթե գրենք, մեր ընթերցողները «մեջքի վրա վայր կընկնեն»: Առայժմ խնայենք մեր ընթերցողներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում