«Հրապարակ». «Երկուսն էլ խեղդվող չեն». Կարեն Ավագյանը՝ Փաշինյանի ու Գեղամյանի մասին

«Հրապարակ». «Երկուսն էլ խեղդվող չեն». Կարեն Ավագյանը՝ Փաշինյանի ու Գեղամյանի մասին

Երեկ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջև։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետև իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։

Ըստ թերթի, միջոցառմանը ՀՀԿ երիտթևի հավերժ նախագահ Ավագյանից բացի մասնակցել է նաև ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում