AM | RU
USD
EUR
RUB

«Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

 
 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար: Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող այս միջոցառումն այդ գնահատումն է:

«Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:

Հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով. «Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:

Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող. Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:

Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 133 մանկավարժ, որոնցից 98-ն անցել են եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 28 մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների և դրամական պարգևների:

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan