Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն

Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները իր և նույն խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի լարված հարաբերությունների մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ շատ լավ հարաբերություններ ունի Սեյրան Սարոյանի հետ:

«Մեր հարաբերությունները շատ լավ են: Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ լարված հարաբերություններ ունի Սեյրան Սարոյանի հետ, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում