Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը վերահաստատել է Թուրքիային ուղղված կոչը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներին: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

«Ես խորապես մտահոգված եմ մի շարք լրագրողների, այդ թվում և Ահմեդ Ալթանին, Մեհմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին ցմահ ազատազրկման պահանջով դատավարության ընթացքի առնչությամբ»,- նշել է Դեզիրը:

Դեկտեմբերի 11-ին դատարանը որոշում էր ընդունել պահպանել լրագրողներին կալանքի տակ պահելու մասին որոշումը: Լրագրողները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը խախտելու և 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ:

«Հաշվի առնելով Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած անվտանգության լուրջ մարտահրավերները, մեդիայի ազատությունը և խոսքի ազատություն պետք է լիակատար պաշտպանության մեջ լինեն՝ համաձայն միջազգային իրավունքի: Ներկայում հայտարարված արտակարգ դրությունը չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ առկա սահմանափակումները: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Թուրքիային ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին»,– ասել է նա:

Դեզիրն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 20 լրագրող, այդ թվում և Աբդուլլահ Քըլըչը, Հաբիփ Գյուլերը և Յաքուփ Չեթինը, բանտարկված են ավելի քան 500 օր: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անունից գործողություններ իրականացնելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում