ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում