Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են

Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են

Ընթացիկ տարվա 11 ամիսներին Հայաստանի բնակչությունը 70 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ գազ է սպառել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն տվյալներ գազամատակարարման ծառայություններից հրաժարվող սպառողների մասին:

«Ձեր հարցին կարող եմ պատասխանել այսպես` 2017 թվականի 11 ամիսներին բնակչությունն ավելի է սպառել: Բնակչության շրջանում սպառողների թվաքանակի անկում մենք չենք դիտարկել, ընդհակառակը` ամեն տարի նրանք ավելանում են»,– ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում