Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային` վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են այս տարի նոյեմբերի 6-17-ին Բոննում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեհաստանի պատվիրակությունների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դիտարկվել են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում լեհական առաջատար ձեռնարկությունների հետ բնապահպանության ոլորտում Հայաստանի համագործակցության մեխանիզմները:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, շեշտելով, որ Հայաստանում զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` առաջարկել է խթանել երկու երկրների համապատասխան կազմակերպությունների համագործակցությունը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Բնապահպանական ծրագրեր` պարտքի դիմաց» գործընթացի մասին և առաջարկել այդ ուղղությամբ Լեհաստանի ունեցած հաջողված փորձին ծանոթանալու նպատակով համապատասխան մասնագետների հետ հանդիպում կազմակերպել:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բնապահպանության նախարարության և Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրմանն առնչվող հարցերին, որի վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում