Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է

Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է

Հայաստանի համար եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից է ռազմատեխնիկական համագործակցությունը։

«ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների մեկնարկին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։

«Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը ռազմական համագործակցության բաղկացուցիչն է, որը մեր գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների օրակարգում է», – շեշտեց ՊՆ ներկայացուցիչը:

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հակամարտությունների առկայությունը այս գործընթացում որոշակի սահմանափակումներ չի՞ մտցնում, Լևոն Այվազյանը նշեց.

«Իրավացի եք, կան որոշակի սահմանափակումներ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ այդ դաշտն ամբողջությամբ փակ է, եւ հնարավոր չէ ծրագրեր իրականացնել»,-ասաց նա:

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 13-18-ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան: ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում