AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները

 
 
 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին ամփոփել է երկկողմ հանդիպման արդյունքները: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարն իր ելույթում ասել է.

«Հարգելի Նիկոս,
Տիկնայք և պարոնայք,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ և գործընկեր Նիկոս Կոձիասին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար:

Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդաբար խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ:

Մենք հաճախ հանդիպում ենք նախարար Կոձիասի հետ միջազգային տարբեր հարթակներում: Վերջերս ես հյուրընկալել էի նրան Երևանում և այժմ ուրախ եմ գտնվել Աթենքում՝ շարունակելու մեր քննարկումները:

Այսօր ավելի վաղ ես պատիվ ունեցա հանդիպել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին և մտքեր փոխանակել հայ-հունական հարաբերությունների շուրջ:

Իմ այցը մեկնարկեց Արտաքին գործերի նախարարությունում երեկ ունեցած դասախոսությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար՝ ներկայացնելու տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք առաջնահերությունների շուրջ մեր մոտեցումները:

Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձանք անցյալ տարի Հայաստանի Նախագահի՝ Աթենք կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ինչպես նշեց նախարար Կոձիասը, մենք քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձանք քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրի, պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում գործընկերության ակտիվացման ուղիներին:

Մտքեր փոխանակեցինք մեր տնտեսական հարաբերությունների ներուժի վերաբերյալ, որոնք կարող են ընդլայնվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների և գործարար ֆորումների կազմակերպման միջոցով: Քննարկվեցին նաև Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում առկա ներուժի օգտագործմանը, Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Ընդգծեցինք, որ երկու երկրների միջև առկա ամուր իրավական դաշտը, որը կարող է հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար: Այս համատեքստում, Երևանում կայացած մեր հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել էինք նախարար Կոձիասի հետ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որպեսզի ամփոփվի կատարված աշխատանքը և ուսումնասիրենք նոր ուղիներ: Ուրախ եմ, որ այդ խումբն արդեն իսկ ստեղծվել է և անգամ այս տարի հոկտեմբերին Աթենքում անցկացրել առաջին հանդիպումը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և Հունաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորությամբ:

Երևանում գործընկերոջս հետ նաև քննարկեցինք մեծաթիվ հայկական և հունական սփյուռքների միջև համագործակցության հնարավորությունները: Այսօր մենք շարունակեցին այս թեմայով մտքերի փոխանակությունը: Ուրախ եմ, որ մեր երկու նախարարությունները ակտիվորեն ներգրավված են այս կապերի ամբողջական ներուժն բացահայտելու գործում:

Կարևորեցինք մեր խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ այցերը կարող են խորացնել մեր խորհրդարանների միջև երկխոսությունը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:


Բանակցությունների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցության ակտիվացումը, մասնավորապես ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվորպայի Խորհրդի շրջանակներում:

Ինչպես հավանաբար տեղյակ եք, հաջորդ տարի Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որը միավորում է 84 երկրներ, այդ թվում և Հունաստանը: Ես ներկայացրի գործընկերոջս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Մի քանի օրից Հայաստանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, և այս համատեքստում անդրադարձ կատարեցինք Կիևում կայանալիք ՍԾՏՀԿ նախարարական հանդիպմանը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում, մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Եվրամիության միջև համագործացկության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: Անդրադարձանք Կիպրոսի հիմնախնդրին: Նախարար Կոձիասը ներկայացրեց այս ուղղությամբ վերջին զարգացումները: Հայաստանը աջակցում է այս հարցում Հունաստանի և Կիպրոսի ջանքերին:

Ես ներկայացրեցի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:

Իհարկե մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Հարգելի Նիկոս,

Կրկին շնորհակալություն ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»:

 

Լրահոս
Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Երևանում ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan