AM | RU
USD
EUR
RUB

Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը

 
 

ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Հայկազյան համալսարանին հայագիտական գործունեության, հայապահպանության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու եւ դաստիարակելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար: «Բեյրութն է մնացել այն կենտրոնը, որտեղ պատրաստվում են մեր ուսուցիչները, մասնագետները, եւ հայագիտությունը, որպես գիտություն, զարգանում է այս գիտակրթական օջախում»,-ասաց նախարարը:

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի խոսքով`վերջին տարիներին Սփյուռքում հայերեն եւ արեւմտահայերեն գրողների թիվը նվազում է: «Երբ տարբեր առիթներով անդրադարձ է կատարվում Հայկազյան համալսարանին, մարդիկ նշում են, որ պետք է գուրգուրենք մեր ունեցածը: Հայկազյան հայագիտական հանդեսը աշխատում է երբեք չզիջել իր մասնագիտական եւ բծախնդիր աշխատանքի մեջ: Միայն պարզ գոյությունը մեզ այս աշխարհում շատ առաջ չի տանի»,-պատգամեց Հայդոսթյանը:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ փաստեց, որ հանդեսը սոսկ գիտական նպատակներ չի հետապնդում, այլ ունի հայապահպանական լուրջ առաքելություն: «Այս իմաստով Հայկազյան համալսարանի՝ Բեյրութում հրատարակվող այդ հանդեսը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն լուրջ դեր է կատարում հայապահպանության պահպանման գործում»,-հավելեց նա:

Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությամբ 1970 թվականից լույս է տեսնում Հայկազյան հայագիտական հանդեսը, որի նպատակն է քաջալերել սփյուռքի, մասնավորապես, լիբանանահայ մտավորականների գործուն էությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը։ Տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։

Լրահոս
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan