«Հայկական ժամանակ». Ռուս սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Արաքս գետի վրայով անցնող վթարային հատվածը

«Հայկական ժամանակ». Ռուս սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Արաքս գետի վրայով անցնող վթարային հատվածը

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ իր այսօրվա նիստում կառավարությունը հավանության կարժանացնի «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ կնքված մի պայմանագիր լուծարելու որոշման նախագիծը։ Այդ պայմանագրով ՍՊԸ-ն պետք է Արաքս գետի վրա վթարային մի հատված նորոգեր։ Բայց այդ աշխատանքները «Մեղրու ՃՇՇՁ»-ն ոչ իր մեղքով չի կարողացել իրականացնել։ Դա թույլ չեն տվել ռուս սահմանապահները։

«Որոշման նախագծին կցված հիմնավորման մեջ այսպես է բացատրված իրավիճակը։ Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահը զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար։ Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել։ Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում