«Հրապարակ». ՊԵԿ նախագահը կհանդիպի գործարարներին

«Հրապարակ». ՊԵԿ նախագահը կհանդիպի գործարարներին

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում:

Ըստ թերթի, հանդիպման ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաև` կիրառվող վարչարարության մեթոդներին։

«ՊԵԿ-ն ամեն վայրկյան կարող է մտնել և ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով. այն է` մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան` ստուգեն»,- ասել է թերթի զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում