Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր

Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:

«Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար», – ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որպեսզի հնարավոր լինի հատկացված գումարը բաշխել, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման և բնակարանի գնման վկայական տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում