Թուրքիայից Հունաստան փախչել փորձող փախստականների նավը խորտակվել է

Թուրքիայից Հունաստան փախչել փորձող փախստականների նավը խորտակվել է

Թուրքիայից ապօրինի ճանապարհով Հունաստան անցել ցանկացող փախստականների փչովի նավը բախվել է ժայռուտներին և սկսել խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նավի վրա գտնվող 68 փախստականներ կարողացել են մնալ ժայռուտների վրա:

Թուրքիայի ծովափնյա անվտանգության հրամանատարության աշխատակիցներն աշխատանքներ են տանում ժայռուտների վրա հայտնված փախստականներին այդտեղից փրկելու ուղղությամբ:

Ուղղաթիռների միջոցով փրկվել է 4 երեխա: Մյուսներին ակնկալվում է ափ հասցնել նավերի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում