«Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

«Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնի համար ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը և բանակցություններ է սկսում «Ծառուկյան» խմբակցության հետ նրան առաջադրելու համար անհրաժեշտ պատգամավորների ¼-ի ստորագրությունն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին:

«Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում