ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ` 23 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին տալ ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային եւ գծային մեթոդների միջեւ ընտրության իրավունք:

Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու նպատակով, առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձեւավորել ենթախմբեր եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում