Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նորընտիր քաղաքապետի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նորընտիր քաղաքապետի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը դեկտեմբերիի 13-ին հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, բեղմնավոր աշխատանք մաղթելով նորընտիր քաղաքապետին, անդրադարձավ երկկողմ կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին, որին Բաթումի քաղաքապետը արձագանքեց լիակատար փոխըմռնմամբ և նշյալ հարցերը ուշադրության կենտրոնում պահելու պատրաստականությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կարևորվեց երկու երկրներում իրականացվող գործարար և ներդրումային ծրագրերին հնարավոր մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում համագործակցության առավել զարգացման հարցերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց Հայաստանում ներդրումային պայմանների մասին, ներկայացրեց և Բաթումի քաղաքապետին փոխանցեց համապատասխան տեղեկատվական նյութեր: Քննարկվեցին Բաթումի և Վանաձորի միջև գործակցության հեռանկարները:

Կողմերն անդրադարձան Բաթումի հայ համայնքի ակտիվ դերակատարությանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում