Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է դեկտեմբերի 14-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում