Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ

Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա չի ունենում: Պետք չէ հուսալքվել, քանի որ Հենրիխը դեռևս խաղալու է և գոլեր է խփելու: Մխիթարյանի ամբողջ կարիերան անընդհատ աճի արդյունք է»,-ասաց Առուստամյանը:

Վերջինիս խոսքով` ֆուտբոլիստի ճակատագիրը անկանխատեսելի է, և հիմա զրույցներ են գնում, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա կամ այլ երկիր: «Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ»,-ասաց մեկնաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում