Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

«Հայկական կողմի արձակած կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն (Salahov Fizuli Süleyman oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ կարող ենք պնդել, որ սպանված զինծառայողը ժամկետային չէր: Սալահով Ֆիզուլիին պարգևատրել է նաև Ադրբեջանի նախագահը:

Սոցցանցերում նշվում է, որ Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն ավագ ենթասպա էր: Ադրբեջանի նախագահը պարգևատրել էր 2005 թվականին:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017-ին մահացած Ադրբեջանի բանակի 55 զինծառայողի անուն։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում