ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը

ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը կվերանայի ռիսկերի գործող համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Նրա խոսքով` 2018 թվականին համապատասխան մոնիթորինգային ծրագրեր են նախատեսվում: «Մեր օրենսդրության մեջ բացերը շատ են եւ մենք այսօր աշխատանքներ ենք իրականացնում բացերը վեր հանելու եւ հստակ լուծումներ տալու համար: Ներկայումս փորձագետների հետ տեղայնացման գործընթացում ենք գտնվում»,– ասաց նա:

Անդրադառնալով լրագրողների այն հարցերին, թե ինչու է անորակ եւ հորմոններով սնունդը հայտնվում շուկայում, Վահե Դանիելյանը պատասխանեց, որ ծառայության համար գերակա խնդիր է սպառողի շահերի պաշտպանությունը, առավել եւս կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը: «Կարծիք կա,որ մենք սրտացավ չենք, մեր ընտանիքները եւս նույն մթերքն են ուտում, մեզ համար այլ մոլորակներից այլ սննդամթերք չեն բերում»,-հավելեց Դանիելյանը:

Նրա խոսքով` սահմանային հսկիչ կետերը պատշաճ որակի են գտնվում, եւ աշխատակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ աշխատանքներն իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում