Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել

Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել

Հայաստանում բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների եւ զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման դեպքերը:

Նախագիծը համապատասխանում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը:

Ակնկալվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին:

Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում