AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

 
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 14-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ: Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և կանոնավոր կերպով թարմացվի», - նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի արձագանքը զինվորներին չհասած արկղի մասին «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. հարուցվել է քրգործ «Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյանի խոսքը կալանավորումից առաջ (տեսանյութ) Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ. Իշխան Սաղաթելյան «Սպառնում են ինձ մորթել, կտոր-կտոր անել». Մանվել Գրիգորյանի փաստաբանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Եթե որեւէ մեկը փորձի արատավորել իմ անունը, պաշտպանելու եմ պատիվս դատարանում Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan